
1960-80 թթ. Արկադի Բրոննիկովն այցելել է Խորհրդային Միության տարածքում գտնվող ուղղիչ հաստատություններ և լուսանկարել դաջվածքներ ունեցող հազարավոր մարդկանց՝ «ապակոդավորելու» դրանց նշանակությունը և օգնելու ջրի երես դուրս բերել շատ հանցագործություններ՝ դաջվածքներով բացահայտելով հանցագործներին:
Դոլարների, երկնաքերերի ու հրացանի պատկերումը մարմնի վրա նշանակում է սեր ամերիկյան մաֆիային բնորոշ կենսակերպի նկատմամբ:
Եկեղեցիների, տաճարների, սրբերի ու հրեշտակների պատկերումը կրծքավանդակին կամ մեջքին վկայում է գողության հակված լինելը: Գանգերը վկայում են սպանության համար դատապարտվածության մասին:
Պարանոցին դոլարի նշանով ժապավենի դաջվածքը վկայում է, որ հանցագործը փողեր լվացող է: Ութաթև աստղի պատկերումն էլ վկայում է բարձրաստիճան գող լինելու մասին:
Պարանոցին փաթաթված օձը վկայում է թմրանյութերից ունեցած կախվածության մասին:
Ուսադիրների դաջվածքները վկայում են համակարգի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին:
Վարդի պատկերով դաջվածքը խոսում է այն մասին, որ հանցագործի 18 տարին լրացել է բանտում: