Դուբայի «Burj Al Arab» լեգենդար հյուրանոցի երկհարկանի համարը, որի մակերեսը՝ երկու ննջարանով, աշխատասենյակով, կազմում է 780 քմ, ամեն դետալով ընդգծում է, որ այստեղի հյուրերն իրոք մարդիկ են, որ ղեկավարում են աշխարհը՝ շեյխերից ու նախագահներից մինչև օլիգարխներ ու հայտնի դեմքեր:

Լեգենդար առագաստը Դուբայի խորհրդանիշն է: «Burj Al Arab»-ն ունի 202 համար, որոնք բոլորը գրեթե լյուքս դասի են, երկհարկանի, լի էլեկտրոնիկայով և մեծաթիվ սպասարկող անձնակազմով:

2 երկհարկանի Royal Two Bedroom Suite դասի համարները գտնվում են հյուրանոցի ամենավերին հարկում, որտեղ առանձին վերելակ է գործում:

Royal Two Bedroom Suite համարը կգերազանցի անգամ ամենանրբաոճ հյուրի սպասելիքները: Հատուկ «Burj Al Arab»-ի համար LG-ն թողարկում է ոսկե հեռուստացույցներ: Հյուրանոցում 2000 քմ մակերես պատված է 24 կարատանոց ոսկով: Օրական հյուրանոցում օգտագործվում է 10 հազար վարդ, որոնց ձևավորման համար աշխատում է ֆլորիստների թիմ:














































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել