Armlur.am–ը գրում է.
Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանը, ով երկար տարիներ է` աշխատում է նաեւ որպես տատու-նկարիչ, այն կարծիքին է, որ եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են, տարածում են գտել ինդիվիդուալ դաջվածքները: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է այսօր տարածված միտումների, տարօրինակ թվացող պատվերների մասին: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհին անդրադարձել է նաեւ իր թատերական գործունեությանը եւ այլ թեմաների:
-Լիդիա, շուրջ տասը տարի է` աշխատում եք որպես տատու-նկարիչ. ժամանակին տատուներն ընդամենը խորհրդանշական սիմվոլներ էին, այսօր արդեն դրանք կարող են արվեստի մասնիկ լինել: Ե՞րբ է տատուն դադարում սովորական պատկեր լինելուց եւ նշանակում ավելին: Այսօրվա եւ տարիներ առաջվա այցելուների պահանջները որքանո՞վ են փոխվել:
Այսօր արդեն տարածում են գտել ինդիվիդուալ, ոչ ստանդարտ դաջվածքները: Ժամանակին շատ էին դաջում հիերոգլիֆներ ու ինչ-որ գրվածքներ, իսկ հիմա տարածված են անհասկանալի թվացող տատուները, որոնք կարող են ինչ-որ հատուկ բացատրություն չունենալ, բայց լինեն հետաքրքիր, արժեքավոր: Եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են: Բացի այդ` այսօր, ի տարբերություն տարիներ առաջ տիրող իրավիճակի, աղջիկներն այլեւս չեն թաքցնում իրենց դաջվածքները:
Մեր այցելուները երբեմն ցանկություն են հայտնում դաջել իրենց մարմնի վրա սիրելիի անունը: Մենք այդ դեպքում խորհուրդ ենք տալիս երկար մտածել, քանի որ փորձը ցույց է տվել` նրանք հետագայում փոշմանում են եւ ուզում են ջնջել այն: Բացի այդ՝ ասում են` սիրելիի անունը չի կարելի դաջել մարմնի վրա. դա հանգեցնում է բաժանության:

-Արեւմուտքում շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը տատու ունի. մեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Մեր շոուբիզնեսցիների շրջանում էլ կա դաջվածք անելու միտում: Նրանք դա ավելի շատ անում են ոչ թե բեմում երեւալու, այլ հենց իրենց, աձնական նպատակների համար:
-Իսկ Ձեր այցելուները երբեմն տարօրինակ պատվերներ չե՞ն տալիս: Կարո՞ղ եք հիշել մի քանիսը:
-Նման դեպքերը շատ են. ամեն մարդ իր աշխարհայացքն ու մտածելակերպն ունի: Կոնկրետ ինձ համար զարմանալի չի եղել, բայց կողքիններս երբեմն զարմացել են, երբ ամերիկահայ աստղի տղա ֆաներից մեկը մեզ պատվիրել է իր մարմնի վրա դաջել Քիմ Քարդաշյանի պատկերը, կամ երբ հատկապես սփյուռքահայերը ցանկացել են ունենալ անմոռուկով դաջվածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/440908/



