Հայաստանի քաղաքական ղեկավարները գտնում են, որ հմտորեն վարում են նման քարոզչական քաղաքականություն, եւ Արեւմուտքում ոչ ոք դա չի հասկանում: Սակայն սա հասկացել են վաղուց եւ այդ մասին խոսում են բաց տեքստով, ընդ որում՝ ոչ այնքան վստահելի մարդկանց:
Հայերն այդ խաբեությամբ կիսվում են ռուսների հետ, նրանց տեղեկատվություն տրամադրելով, այսինքն, ընդհանուր առմամբ դա ռուսական է, ըստ էության:
Թե ինչպես են Երեւանում գործում պրո-ռուսական կողմնորոշման խանդոտ կողմնակիցները՝ լավ հայտնի է, նրանք նույնպես լավ հայտնի են: Նրանց «գաղափարական» հղումները, ինչպես նախկինում, քաղաքականությունից լիովին կտրված եւ քաղաքականության մեջ որեւէ նշանակություն չունեցող արխայիկ փաստարկներն են:
Երկիրը կանգնած է մոտալուտ սնանկացման ու աղքատության շեմին, սպառնալիքի տակ է, եւ չկան արտաքին իրական աջակցության ու ռազմական օգնության հույսեր, սակայն դա չի հուզում պրո-ռուսական քարոզիչներին, ովքեր աշխատում են իրենց մի կտոր հացը: Այստեղ ամեն ինչ հասկանալի է:
Սակայն դրա կողքին հաջողությամբ գոյատեւում են «արեւմտամետները» եւ նրանք արդեն չեն փորձում քողարկել իրենց անպարկեշտ խաղը: Նրանք այնքան էլ լավ չեն ապրում, բայց վատ էլ չեն, եւ նույնպես պետք է աշխատեն իրենց հացը:
Ժամանակին նրանք նույնը հաջողությամբ արել են ՀՀՇ-ում գտնվելով, երբ այն իշխանության էր, իսկ շատերն էլ բարձր պաշտոններ ունեին: Հիմա նրանք մուրացկանություն են անում «ղարաբաղյան ծագման» իշխանության մոտ, որին քամահրում են, բայց պաշտպանում են, որքանով որ դրան ընդունակ են:
Չունենալով քաղաքական վերլուծության եւ ընդհանրապես մտածողության ընդունակություններ, ըստ էության չունենալով քաղաքական տեղեկատվություն ու չհասկանալով դրա նշանակությունը, նրանք փորձում են ինքզինքը ներկայացնել որպես ինտելեկտուալներ: Նրանք չունեն քաղաքական իրական հավակնություններ, կա միայն խնդիր՝ Արեւմուտքին ցույց տալ, որ Հայաստանում կա «արեւմտամետ» ընդդիմություն եւ քաղաքացիական հասարակություն:
Հայաստանն ինքնատիպ չէ նման անբարո դիրքորոշման հարցում: Դասական տեսքով նման դուալիստական սխեմաները հաջողությամբ կիրառում է Վրաստանը, ընդ որում՝ դա արել է տարբեր ռեժիմների օրոք եւ երկար ժամանակ: Ադրբեջանում նույնպես փորձել են կիրառել նման սխեմաներ, սակայն այնտեղ դա պետք չի եկել, քանի որ ֆեոդալական կազմավորումը նման խաբեության կարիք չի զգացել:
Նման սխեմաներ կիրառելու փորձեր են արվում Բելոռուսում: Նույնիսկ Ռուսաստանը («որից վերեւ իբր միայն Աստված է») չի կարողացել զերծ մնալ քաղաքական նման խաբեությունից ու պատրանքից:
Ինչպե՞ս են նման դուալիզմին վերաբերվում Արեւմուտքում ու Ռուսաստանում:
Պրո-ռուսական քարոզիչները միշտ երազել են անձնական ու խմբային ազդեցություն ունենալ ռուսական քաղաքականության վրա, ինչը ծիծաղելի է: Ռուսները պարզապես թքում են նրանց վրա եւ խրախուսում մրցությունը, թե ով ավելի եռանդով ցույց կտա պրո-ռուսական ստրկամտությունը:
Սակայն նրանք այլ կերպ չեն կարող ապրել, նրանք պատկանում են նման ազգի, նրանք այլ տեղ չունեն, դրանք ավարտված մարդիկ են: Նրանք գերադասում են սսկվել այն հարցում, թե ինչի է հանգեցրել Հայաստանը պրո-ռուսական կողմնորոշումը, հասկանալով, որ որքան հայերի վիճակը վատ է Ռուսաստանի պատճառով, այնքան ավելի շատ են նրանք կողմնորոշվում դեպի Ռուսաստան: Դա է դեգեներատիվ ազգի առեղծվածը:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում «արեւմտյան ճակատում»:
Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի նախարարները հայտարարում են, որ հետո ավելի վատ է լինելու, եւ որեւէ տնտեսական լուսավոր ապագա չի երեւում: Պայքարն արդեն ոչ թե նվազագույն զարգացման համար է, այլ տնտեսական վիճակի գնահատականների մանիպուլյացիայի:
Անշուշտ, այդ հայտարարություններն ազդանշան են թե Ռուսաստանին, թե Արեւմուտքին: Ռուսաստանն այլեւս իր վասալներին առաջարկելու բան չունի, նույնիսկ ինքն իրեն առաջարկելու բան չունի, բացի Պուտինի ու Մեդվեդեւի դատարկախոսությունից:
Ռուսները Հայաստանին թույլ են տվել «գնալ-գալ» Եվրոպայի հետ, հույս ունենալով, որ հայ գործարարներն ընդունակ չեն յուրացնել եվրոպական շուկաները:
Ներկայում Եվրատլանտյան հանրությունը, սեպտեմբերի 3-ից հետո արդեն երկրորդ անգամ, փորձում է ինտեգրել, ավելի շուտ՝ հավաքագրել Հայաստանը: Արեւմուտքը համոզվել է, որ մահանում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ նրա վասալները: Եկել է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան արեւմտյան ուղեծիր ներգրավելու հերթական փորձի ժամանակը:
Պետք է ասել, որ բացի ստանդարտ չափանիշներից ու առաջնահերթություններից, Հայաստանի իրավիճակի մասով կան բավական յուրահատուկ կողմեր, որոնք նկատի են առնվում աշխարհքաղաքական հաշվարկներում:
Հայաստանում Ռուսաստանի գերակայությունը թույլ չի տալիս.
1. Արեւմուտքի հետ Իրանի տնտեսական, քաղաքական եւ հաղորդակցական շփումների զարգացման անհրաժեշտ մակարդակ, հատկապես հյուսիս-արեւմտյան ուղղությամբ;
2. Վրաստանի անվտանգության ապահովումը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, եւ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ներկայությունը;
3. Ադրբեջանի վրա ռուսների ազդեցության ուժեղացումը;
4. Պահպանվում է Թուրքիայի վրա Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկը:
Կարելի է Արեւմուտքի այլ շահեր էլ նշել, կապված Հայաստանի հետ, այդ թվում՝ կապված Մերձավոր Արեւելքի հետ:
Սակայն այս ողջ քաղաքականությունը որեւէ առնչություն չունի երեւանյան «արեւմտամետներին», ովքեր նույնիսկ ընդունակ չեն հասկանալ, որ քաղաքականության մեջ իրենց դերը հավասար է այրվող նավթալամպի շուրջ պտտվող թիթեռնիկներին:
Արեւմուտքը Հայաստանում իշխող վերնախավի հանդեպ վարում է լիովին ինդիֆերենտ քաղաքականություն, ընդ որում՝ թե ներկա, թե ցանկացած վերնախավի դեպքում: Նրան չի հետաքրքրում ոչ միայն իշխանության, այլեւ հայ հասարակության էությունն ու բովանդակությունը, որը դիտարկվում է որպես վերջնականապես ապաքաղաքականացված եւ որպես հասարակություն՝ գոյություն չունեցող:
Հայաստանում Արեւմուտքին հետաքրքրում է երկու հանգամանք՝ նրա տարածքն ու Զինված ուժերը:
Արեւմտամետությունը Հայաստանում ծիծաղելի անհատներ են, ովքեր զբաղված են պոլիտիկանությամբ: