Եթե լիարժեք չհավատայի, որ միակ ելքն այսօր ինչ որ բան երկրում փոխելու համար նոր սահմանադրությանն «Այո» ասելն է, շատ կուզեի, որ «ոչ»-ի գերակշռման դեպքում, դեկտեմբերի 7-ից հետո տեսնեի, թե ինչ են ասելու ու անելու «ոչ»-ականները:
Հա, հիշեցի մի հին անեկդոտ:
Մեկը ձիով իջևանում է մի պանդոկում: Առավոտյան նկատում է, որ թամբը ախոռում ընկած է, իսկ ձին գողացել են: Ձայնը գցում է, ասում է, որ եթե մինչև 1 ժամը ձին հետ չբերեն՝ կվարվի իր հոր նման: Բոլորը խառնվում են ու սկսում են սրա ձին փնտրել: Ու սա անընդհատ սպառնագին կրկնում է. «ձիս չգտաք՝ հորս պես եմ անելու»:
Մի խոսքով, ձին այդպես էլ չի գտնվում, ու բոլորը վախեցած հավաքվում են սրա մոտ ու հարցնում.
- «Ձին չի գտնվում: Հիմա ի՞նչ պետք է անեք»:
- «Հեչ, ի՞նչ պետք է անեմ: Թամբը կգցեմ ուսիս ու տուն կգնամ, ոնց որ ժամանակին արել է հայրս, երբ իր ձին էին գողացել»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10208298499648186?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել