Armlur.am-ը գրում է.
Առաջատար մասնագետների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Կիրեևսկի բժշկական կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկը, որն ունի բազմաբեկորային լուրջ վնասվածքներ ելնելով տեղափոխման հետ կապված ռիսկերից բուժումը կշարունակի ոչ թե Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում, այլ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում:
Տուլայից հիվանդի ռեանիմոբիլով տեղափոխման աշխատանքները կազմակերպվել են Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Տուլայի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



