Tert.am-ը գրում է.
Միգուցե նախարարի տրամադրությունը լավ չի եղել, դրա համար է այդպես բնութագրել. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցողն է:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում:
Կոնկրետ փոխնախարարը համակարծիք չէ նման հոռետեսական ձևակերպման հետ: «Ես օպտիմիստ եմ: Եթե մյուս տարվա մասին ենք խոսում, ապա երեք մոտեցում կարող է լինել՝ օպտիմիստ, ռեալիստ և պեսիմիստ, ես դրանցից օպտիմիստն եմ»,- ասաց նա:
Իսկ թե ռեալ ինչ կլինի հարցին ծիծաղելով է պատասխանում. «Կլինի այն, ինչ կլինի: Կյանքը շարունակվելու է, մենք որևէ բացասական շեղումներ չենք ունենալու, այս բյուջեն մեզանից կախված՝ կայունության բյուջե է, որովհետև մենք չենք կարող ամբողջ աշխարհը կարգավորել, մեզանից կախված՝ կլինի կայուն տարի»:



