Այսօր պատմական հանդիպում է տեղի ունեցել Սինգապուրում:
65 տարվա ընդմիջումից հետո հանդիպել են Թայվանի նախագահ Մա Ինցզյուն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինյպինը: Հանդիպումն ավելի շատ խորհրդանշանական է եղել, չի քննարկվել Թայվանի կարգավիճակի հարցը կամ չի ստորագրվել որևէ փաստաթուղթ, սակայն հանդիպման բուն փաստի քաղաքական, պատմական նշանակությունը դժվար է գերագնահատել:
1949թ-ին Չինաստանում տեղի ունեցավ կոմունիստական հեղաշրջում, հենց Թայվանում ապաստանցեց Չինաստանի ազգայնական իշխանությունն, ինչից հետո Թայվանը հռչակեց իր անկախությունն, ինչն այսօր էլ ճանաչված չէ Պեկինի կողմից:
Ի դեպ, Թայվանի մայրաքաղաք Թայփում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ՝ այս հանդիպման դեմ: Հազարավոր մարդիկ Մա Ինցզյուին մեղադրում են երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=894843747231837&set=a.124703257579227.13583.100001186610933&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել