Գագիկ Ծառուկյանը մտավ մեծ քաղաքականություն, սակայն դրա համար զոհեր պահանջվեցին:
Վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը հենց սկզբից էլ գիտեր իր նման հայտարարության մասին, և ուրեմն մեծ քաղաքականության համար, դա է՝ անուղղակի սատարել գործող և ապագա նախագահին, պահանջվեցին ընդդիմադիրի կեցվածք ունեցող մարդիկ, որոնք, առանց ինքնուրույն մտածելու կամ վերլուծելու կարողության, սկսեցին չափից ավել ընդդիմադիր դառնալ. Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը դարձան իրենց իսկ առաջնորդի խաբեության (մեծ քաղաքականություն) զոհեր: Առիթը բաց չթողեցին սեփական անգրագիտության մասին հիշեցնել հանրությանը...
Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ արդեն մի քանի օր անցել ա և ձեզ հրավիրել են եթերի, ի՞նչ եք խոսելու, ինչի՞ մասին եք խոսելու, հիմա ո՞նց եք խաբելու ժողովրդին:
Մոտավորապես պարզ է՝ ասելու եք, թե Գագիկ Ծառուկյանը երբեք էլ չի հայտարարել իր առաջադրվելու մասին, ճիշտ ա, բա որ էդ մարդը չէր հայտարարել, ինչի՞ էիք դուք մեյմունություն անում:
Մի խոսքով, առողջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել