Սենց մի հատ նկար ընկավ աչքովս:





Էս ինչ քփություն, ինչ հարազատություն:

Էս Փոստանջանին ընդունված ա հարգել իր լաչառության համար: Հայաստանում դրսևորվող լաչառության: Եվրոպայի խորհրդում, Հայաստանի դեմ ստորագրություններ հավաքելիս: Մի խոսքով, ընդդեմ պետական ամեն ինչի դրսևորվող լաչառության համար նրանով լիքը հիացող կա: Մեկ-մեկ անշուշտ տեղին էլ ա լաչառանում, ինչ խոսք:

Էն որ ընկնում, ծըվծըվ ձենով սկսում էր՝
- Պարոն էսինչյան, դուք գիշերը հանգիստ ե՞ք քնել, պարոն էսինչյան, դուք սենց-դուք նենց...

Կամ որ Եվրոպայի խորհրդում Սերժին կազինոներից էր հարցնում: Ինքը իբր սենց դեմք ա, լեզվի տակն ասեղ չկա-բան...

Հիմա հետաքրքիր ա, էս մադամի հետ սրտաճմլիկ փաթաթվելուց առաջ կամ հետո կամ արանքում ականջին չի՞ թթվել՝ տիկին Օլբրայթ, բա գիշերները ոնց եք քնում, որ էդքան «դելիկատես» եք կերել համաշխարհային քաղաքականության մեջ...

Թե՞ որ Ցեղասպանությունը ժխտել ու ամեն ինչ արել ա, որ ժխտվի, դրա համար ա փաթաթվել հետը:

Ո՞ւր էր կորել Փոստանջյանի էդքան հարգված լաչառությունը: Ասենք, դեմքի արտահայտությունը հեչ լաչառ չես անվանի, էլի...

Մաքսիմում հպարտ ա, մինիմում՝ երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել