«Արդեն մի քանի օր շարունակ, Հայաստանում արտակարգ իրավիճակ է, քանի որ ՌԴ-ի Տուլա քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որից տուժածները ՀՀ քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ անձինք ստացել են վեասվածքներ, որոշները՝ ծանր, ինչպես նաև եղել են զոհեր։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում մի քանի օր է արտակարգ իրավիճակ է: Այս ժամանակահատվածում ոլորտի պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լռում է։
Առաջին հայացքից հասկանալի է, որ Երիցյանը լծվել է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի տեղակալի աշխատանքները կատարելու դժվարին գործին, բայց պարզվում է, որ այդ պարագայում նա մոռացել է իր ղեկավարած ոլորտի առկա խնդիրների մասին ևս անհանգստանա։ «ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում լարվել են Սերժ Սարգսյանի և Արմեն Երիցյանի հարաբերությունները, և դա է այն պատճառներից մեկը, որ Տուլայի դեպքերով նրան չեն վստահել։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Երիցյանի ճակատագիրը հայտնի կդառնա սահմանադրական հանրաքվեի ավարտից հետո։ Նայած թե Երիցյանն այդ ժամանակահատվածում իրեն ինչպես կդրսևորի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։