Lurer.com–ը գրում է.
Պենտագոնը 384 մլն դոլար է ծախսել ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի համար «սիրիական չափավոր ընդդիմության» ջոկատների պատրաստման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է USA Today թերթը:
Մինչև այդ նախաձեռնությունից որոշել են հրաժարվել:
Ի սկզբանե ծրագրվում էր, որ ԱՄՆ-ը կպատրաստի 3000 մարտիկի, որոնք կպայքարեն իսլամիստների դեմ 500 մլն դոլար ընդհանուր բյուջեի դեպքում: 2016թ. այդ թիվը պետք է կազմեր արդեն 5.000, եթե ծրագիրը չտապալվեր: Այդ ընթացքում հրահանգիչները պատրաստել են 180 մարդու, նրանցից 145-ը ներկայում մասնակցում են ռազմական գործողություններին: Նրանցից 95-ը Սիրիայում են: Ծրագրի փակման պահին ծախսվել է 384 մլն դոլար, այսինքն՝ յուրաքանչյուր 180 մարտիկի վրա մոտ 2 մլն դոլար:
Իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում այս եզրակացությունները համարել են ոչ ճիշտ: Գերատեսչության ներկայացուցիչ Էլիսա Սմիթը նշել է, որ փողի մեծ մասը ծախսվել է զենք, ռազմամթերք և սարքավորում գնելու վրա, որը մինչև հիմա միջազգային կոալիցիայի տրամադրության տակ է: «Մեր ներդրումները պատրաստման և մատակարարման սիրիական ծրագրում պետք չէ գնահատել զուտ ֆինանսական տեսակետից»,- նշել է նա:



