Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը դեմ է մատների թանաքոտմանը: «Դա հիմարություն է: Դրա կարիքը բացարձակ չկա, դա հետամնաց  աֆրիկյան երկրների փորձ է, և ոչ թե առաջադիմական եվրոպական երկրների»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ մատների թանաքոտումը չի բարձրացնի հանրաքվեի արդյունքների նկատմամբ վստահությունը: «Ես կարծում եմ, որ եթե մենք ընտրություններին հավատում ենք, ուրեմն հավատում ենք, եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Թանաքոտելով, կամ որևէ այլ բաներով հարցը չի լուծվելու»,-ասաց նա և նշեց, որ անձամբ կարծում է, որ դրա կարիքը բացարձակապես չկա:

«Ընտրությունների որակը կամ դրանց վստահելու մակարդակը կախված չէ տեխնիկական բաներից: Ես դեմ եմ հետամնացությանը, վայրի ցեղերին բնորոշ պրակտիկա է, և մենք վայրի ցեղ չենք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել