ArmComedy.  Ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանքNewmag.am-ը գրում է.

Սերգեյ – Ընդդիմությունը շատ ավելի լավ դեր է: Այո´, նման քաղաքական տերմին գոնե գոյություն ունի` ի տարբերություն «այլընտրանքի»:

Նարեկ – Ո՞ւմ է պետք գոյություն ունեցող տերմինը, եթե դրանով չես կարողանում «հարց լուծել» ու վեցից ավելի պատգամավոր ունենալ: Այլընտրանքը կարողանում է կարգին տեղեր զբաղեցնել ԱԺ-ում: «Այլընտրանքը» վեր է դարերով մեր ուղեղները մտցված կաղապարներից:

Ս. – Ընդդիմությունը կարող է հավեսով քլնգել իշխանությանը:

Ն. – «Այլընտրանքն» էլ կարող է հավեսով քլնգել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Ավելին, կարող է անգամ չքլնգել: Որովհետև «այլընտրանքը» բոլորովին նոր բառ է քաղաքականության մեջ, ու ոչ ոք ոչ մի ակնկալիք չի կարող ունենալ:

Ս. – Ընդդիմությունը հասկանալի է ժողովրդի համար: Մարդիկ հասկանում են, որ դա այն խումբն է, որը հաստատ ուզում է` հեռացնի իշխանությանը:

Ն. – Իսկ «այլընտրանքը» կարող է իշխանության դեմ պայքարը հաջողությամբ համատեղել բիզնես վարելու հետ: Իշխանության դեմ ցույցերը կարող է համատեղել միասին քեֆ-ուրախություններով:

Ս. – «Այլընտրանքը» չի կարողանում լիաթոք հեղափոխության կոչ անել:armcomedy

Ն. – Նորից` փոխարենը կարող է լիաթոք բիզնեսով զբաղվել: Ընդդիմությունը դեռ երբեք չի կարողացել գալ իշխանության, իսկ «այլընտրանքը» դեռ չի փորձել:

Ս. – Դե´, չի փորձել, որովհետև հենց պատասխանատու ընտրություն է լինում, «այլընտրանքը» հանկարծ որոշում է սպասել հաջորդ պատասխանատու ընտրությանը:

Ն. – Ընդդիմությունն ու իշխանությունը տալիս են նախընտրական խոստումներ, որոնք չեն կարողանում իրականացնել:

Ս. – «Այլընտրանքը» տալիս է նախընտրական կարտոֆիլ, բայց դա էլ առանձնապես կապ չունի արդար ընտրության հետ:

Ն. – «Այլընտրանքը» էնքան հզոր է, որ կարողանում է և՛ դժգոհել կառավարությունից, և՛ չնեղվել:  

Ս. – «Այլընտրանքը» տավտալոգիա է: Ինչ է նշանակում այլընտրանք, մինչև էդ` ընդդիմությունը այլընտրանք չէ՞ր իշխանությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել