Տորթի պատրաստման հիանալի տարբերակ, որը կզարմացնի բոլորին (ֆոտո)Տորթ «Черодейка»

Բաղադրիչներ խմորի համար

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 5 ձու
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • Վանիլին

Բաղադրիչներ կրեմի համար

  • 1 ձու
  • 1 բաժակ կաթ
  • 2,5 ճաշի գդալ ալյուր
  • ½ բաժակ շաքարավազ
  • 50 գ. կարագ

Բաղադրչներ գլազուրի համար

  • 50 գ. կարագ
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 4 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ կակաո
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

888

Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք:

Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք:

Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ:

Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա:

Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի:

Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի:

Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

fffff

 Բարի ախորժակ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել