Ladynews.am-ը գրում է.
Քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր գոհ են իրենց քթի ձևից։ Վիճակագրության համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդը կցանկանար փոխել իր արտաքիը, հատկապես՝ քթի ձևը։
Այդ իսկ պատճառով դիմահարդարման միջոցով քթի ձևի փոփոխությունը եղել և մնում է կանանց առաջնահերթ խնդիրներից մեկը։
1. Եթե ցանկանում եք փոքրացնել երկար քթը, ապա դրա ծայրին, վերին հատվածին և թևերին քսեք մեկ կամ երկու տոն ավելի մուգ կրեմ, քան հիմնականն է։ Կրեմը քսեք կետետով, ապա լավ տարածեք, որպեսզի դրանց և հիմնականի միջև տարբերակող գծեր չմնան։ Դիմահարդարման վերջում քթի ծայրը մի փոքր երանգավորեք։
2. Որպեսզի չափից դուրս լայն քիթն ավելի նեղ թվա, կողքերին քսեք մուգ տոնային կրեմ։ Վերջինս տարածեք թեթև շարժումներով՝ աչքերի անկյուններից դեպի ներքև՝ մինչև քթի թևերի կորությունը։ Հետևեք, որ տոնը նստի հավասարաչափ և գույնով չտարբերվի այտոսկրների շրջանում եղածից։
3. Կարճ և փոքրիկ քթի ուղղումը շատ պարզ է։ Քթի մեջքի ողջ երկայնքով հավասարաչափ քսեք հիմքից երկու տոն ավելի մուգ տոնային կրեմ կամ դիմափոշի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ