bako-sahakyan1Araratnews.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի, 2016 թվականի հունվարին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն, 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել