ԵԱՏՄ-ի գործոնը չի խանգարի ՀՀ-ին խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նման արտահայտություններ բազմիցս են հնչել եվրոպացի կոլեգաների կողմից: Ի ուրախություն մեզ, դրանք միայն լոկ խոսքեր չեն, և երկուսի միջև հարաբերությունները զարգացնելու նպատակով իրականացվում են և իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր:
Ներկա դրությամբ հայկական կողմի բոլոր գերատեսչությունները պատրաստել են առանձին առաջարկներ, որոնք մտադիր են ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներից:
Կարևոր է ընդգծել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ինովացիոն և փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտում:
Մոտ ապագայում կայանալու է Հայաստանի և Եվրամիության միջև «Կոսմե» և «Հորիզոն 2020» համաձայնագրերի ստորագրումը: Առաջինը սահմանելու է ՓՄՁ աջակցության նոր ուղղությունները: Ինչ վերաբերում է «Հորիզոն 2020»-ին, ապա այն կարող է լինել լրջագույն ռեսուրս ինովացիոն համակարգի զարգացման համար: