Եղեք ուժեղ և քաջ, և ոչ ոք չի կարող ձեզ ցավ պատճառել. Մայքլ ՋեքսոնLife.panorama.am-ը գրում է.

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի լավագույն մտքերը.

- Դու կարող ես ունենալ աշխարհում ամենամեծ տաղանդը, սակայն եթե չաշխատես ըստ պլանի, ամեն ինչ վատ կգնա։

- Ես միշտ ցանկացել եմ ստեղծել երաժշտություն, որը կազդի հետագա սերունդների վրա և կոգեշնչի նրանց։ Եվ իսկապես, ո՞ւմ է հետաքրքիր լինել մահկանացու։

- Ես այնպիսին եմ, ինչպես բոլորը։ Եթե որևէ տեղ կտրեմ, արյուն կգա։

- Իմ առաջին սերը դասական երաժշտությունն է։ Մանկապարտեզում  մենք ամեն օր լսում էինք Չայկովսկի։ Ես մեծ հաճույքով կաշխատեի Չայկովսկու կամ Կլոդ Դեբյուսիի հետ։

- Ես ռիթմի ստրուկն եմ։ Ես պարում եմ այնպես, ինչպես այդ պահին զգում եմ։ Եթե դու սկսում ես  մտածել, ուրեմն դու արդեն դիակ ես։ Ելույթ ունենալը ոչ թե բանականության, այլ զգացմունքի խնդիր է։

- Աշխարհը, որում մենք ապրում ենք, արարիչի պարն է։ Պարողները գալիս են և հեռանում մեկ ակնթարթում, իսկ պարը շարունակում է ապրել։

- Կան մրցանակներ, որոնք չես կարող չափել ոչ գումարով, ոչ ծափահարություններով, ոչ նվերներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել