«Այո»-ի և «ՈՉ»-ի հետքերով ռեալիթի շոուն շատ դրական եմ գնահատում: Դա նախ կնպաստի քաղաքացիների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, երկրորդ՝ կնպաստի մարդկանց ավելի մատչելի ընկալմանը, թե ինչ է սահմանադրությունը, և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու:
3-րդ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններից բռնած՝ ամեն ինչ շոու է դառնում. դրանով նրանք նպաստում են PR-ի զարգացմանը, որը Հայաստանում գրեթե չկա, և ավելի անմիջական են դարձնում ամեն ինչ: Մարդիկ դառնում են յուրաքանչյուր իրավիճակում անմիջական մասնակից ու հասկանում են, որ իրենց մեկ ձայնից է կախված ամեն ինչ: Սա առաջին փորձն է, ու կցանկանամ, որ շարունակական լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/745392292232788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել