Երեկ կառավարության նիստի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել 1994 թվականին ընդունված մի որոշում՝ պատճառաբանելով, որ ԽՍՀՄ-ն արդեն չկա, իսկ այդ որոշման հիմքում որպես պետություն եղել է եղել է ԽՍՀՄ-ը: ՀՀ վարչապետն Արմեն Եղիազարյանին հարցրել է. «Բա ինչի՞ ես ըտենց տխուր ասում, որ ԽՍՀՄ-ը չկա»: Արմեն Եղիազարյանն էլ ասել է, որ ինքը «հին» մարդ է:
Հ.Գ Հիմա հասկանում ե՞ք, թե ինչի է պետք հավատալ «Գելափի» ներկայացրած թվերին, որ Հայաստանի բնակչության մեծ մասն ուզում է միանալ Ռուսաստանին: Ու հաստատ Արմեն Եղիազարյանը միակ մարդը չէ, ով «հին» մարդ է իրեն համարում: Ստեղ հարցը նաև տարիքային առումով «հնությունը» չէ: Այսօր Եղիազարյանի պես մտածող լիքը երիտասարդներ կան նաև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել