Այս բեռնատարն ընկել է կրակահերթի տակ Բաղանիս գյուղի մոտակայքում: Նկարում երևում է, որ բեռնատարն ունի ռուսական պետհամարանիշներ: Այսինքն՝ ադրբեջանցիները կրակահերթ են բացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից մեկի պետհամարանիշների ուղղությամբ, որի վրա ՌԴ դրոշ կա: Բացի այդ, մեքենայի դռներին էլ են նշմարվում ռուսական դրոշներ: Սրան էլ հավելենք, որ վարորդն ազգությամբ օսեթ է եղել: Փառք Աստծո, չի վնասվել վարորդը, բայց մեքենայի անվադողերը վնասվել են:

Այս պատմությունից հետո՞ էլ ԵԽԽՎ-ն պետք է հակահայկական բանաձև ընդունի, իսկ ԵԱՀԿ-ն երկստեք հանդարտության կոչեր անի: Փաստացի, կրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մեքենայի վրա: Կամ ԵԱՀԿ-ն այս դեպքից հետո համապատասխան քայլ պետք է ձեռնարկի իր անունը փրկելու համար, կամ էլ կարելի է աշխարհի ամենապոպուլիստական կառույց անվանակարգում մրցանակ շնորհել նրանց ու մրցանակն անձամբ հանձնել Ուորլիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել