2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկմամբ:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների գները` ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը, նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:
2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Երևանում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4%-ով: