783175«Մենք ընթերցել ենք ԵԽԽՎ բանաձևի նախագիծը և կողջունենք ԵԽԽՎ զեկուցողների ու շահագրգռված անդամների հետ խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը ԼՂ բանակցություններին առնչվող մոտեցման շուրջ»,- ասել է Ուորլիքը։

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աշխատել ցանկացած կազմակերպության հետ՝ օգնելու ուղի գտնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։

«Նաև կարևոր է նկատի ունենալ, որ կողմերն ընդունում են ՄԽ ձևաչափը, և համանախագահները կշարունակեն միջնորդական ջանքերը՝ ուղղված տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորմանը»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել