Panorama.am-ը գրում է.
Երևանի կենտրոնում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գործող խանութներից մեկից քաղաքացին ժամկետանց խմորեղեն է գնել: Panorama.am-ին սպառողն ասաց, որ «Դարոինկ»-ի չամիչով կեքսը գնել է նոյեմբերի 4-ին: Փաթեթավորման վրա նշված է, որ պահպանման ենթակա ժամկետը մինչև հոկտեմբերի 4-ն է:
«Աչքերս լավ չէին տեսնում, մտածեցի, այդ օրվա արտադրանք է: Առա, գնացի: Հետո մի տեսակ չոր երևաց, կեքսը կերա, վատ համ առա: Հետո ավելի ուշադիր նայեցի, տեսնեմ սեպտեմբերի 4-ին է արտադրվել, ժամկետն էլ ուղիղ մեկ ամիս առաջ է լրացել»,-ասաց քաղաքացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



