Հանրաքվեի արդյունքում «ԱՅՈ»-ի գերակշռելու դեպքում այն ուժերը, որոնք կողմնակից են սահմանադրական փոփոխության, ստանձնում են պատասխանատվություն և պարտավոր են շարունակել հետագա պայքարը՝ այն կյանքի կոչելու համար:
Հանրաքվեի արդյունքում «ՈՉ»-ի գերակշռելու դեպքում այն ուժերը, որոնք կողմնակից չեն սահմանադրական փոփոխության, ի՞նչ պատասխանատվություն են ստանձնում:
Հետագայի համար ի՞նչ են ասելու ժողովրդին: Հերթապահ «ռեժիմը խուճապի մեջ է», «ինչ-որ ամյակն առանց ռեժիմի» ու տենց ոգով վերջին 7-8 տարվա խոսքերն ու վե՞րջ:
Կարծում եմ, որ նրանց մեծ մասը հոգու խորքում երանի է տալիս, որ «այո»-ն հաղթանակի, որ խոսելու նյութ լինի:
Թե չէ՝ դե արի ու գործ արա...
Հ.Գ. Մի բան ակնհայտ է.
«Ոչ»-ի հաղթանակի դեպքում տիրելու է կոլեկտիվ անպատասխանատվություն:
«Այո»-ի կողմնակիցներն ասելու են, որ ուզում էինք, փորձում էինք բան փոխել՝ չուզեցիք: Իսկ «ոչ»-ի կողմնակիցները ոչինչ նորը չունեն տալու, ինչպես չունեին նախորդ տարիներին...