Սիրիացի զինվորականները հայտնում են Պալմիրայի ուղղությամբ լուրջ առաջխաղացման մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
«Մեր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երկու բարձրունքներ (Էլ-Հազեի և Ասանի) Հոմս գավառում: Առկա են նաև դեպի Պալմիրա քաղաք լուրջ առաջխաղացումներ` Է-Բայարաթ շրջանում»,- ասել է Սիրիայի բանակի ներկայացուցիչ Ալի Մայհուբը:
Ավելի վաղ ռուս զինվորականները հայտնել են, որ ռմբակոծել են Պալմիրայի մերձակայքում ԴԱԻՇ-ի (Իրաքր և Շամի իսլամական պետություն) գրոհայինների դիրքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



