Lurer.com–ը գրում է.

Ռումինիայի մայրաքաղաքում նոյեմբերի լույս 5-ի գիշերը տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի երթին երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի հրաժարականից հետո, որն իր պաշտոնը թողել Է գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել Է 32 եւ այրվածքներ ստացել ավելի քան 180 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բողոքավորները, որոնց թիվը որոշ տվյալներով եղել Է առնվազն 30 հազար, պահանջել են վաղաժամկետ ընտրություններ եւ քաղաքական բարենորոգումների շարունակում:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Ռումինիայի այլ քաղաքներում:

Գիշերային ակումբում մարդկանց զոհվելը վրդովմունք Է առաջացրել կառավարության գործողությունների կապակցությամբ, որը, քաղաքացիների կարծիքով, պատշաճ ուշադրություն չի հատկացնում հիմնախնդիրներին, այդ թվում հակահրդեհային անվտանգությանը:

Պոնտան, պաշտոնաթող լինելով, հույս Է հայտնել, որ այն «կբավարարի մարդկանց, ովքեր փողոցներ են դուրս եկել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել