Եվրոպացիների ընդունած հակահայ բանաձևը պետք չէ ծանր տանել: Հարցը նրանում չի, թե ով է մեղավոր, ով լավ չի աշխատում, Եվրոպան բարոյական է, բարոյական չէ, թուրքերը կաշառել են, թե՝ չէ: Անշուշտ, դրանք կարևոր հարցեր են, բայց... Բայց դրանց անդրադառնալուց բացի պետք է ուղղակի թեթև տանել միջազգային կառույցների սիմվոլիկ` զուտ բարոյական հայտարարությունները: Առաջին անգամը չէ: 1994-ից ցայսօր տասնյակ նման բանաձևեր են ընդունել, որոնց մեծ մասը պրոհայկական են, բայց ինչպես տեսել ենք՝ դրանցից ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ ազիկստանի համար բան չի փոխվել: Հա՜ թող բանաձևեր ընդունեն, հաստատ եվրոպական երկրների բանակները չեն գալու, որ մեզ ստիպեն հետ հանձնել ազատագրված շրջանները:
Հ. Գ. Վաղուց միջազգային կառույցները դադարել են ուժեղին բան պարտադրելու կարող լինելը: Մենք կանք, ուրեմն ուժ ենք: