Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է իր տեսակետներով եւ աշխարհայացքով մշտապես տարբերվող, իր նպատակներին ամեն գնով հասնելու պատրաստակամությամբ հայտնի Արուսիկ Մկրտչյանը՝ նույն ինքը դիջեյ Վակցինան:
Մեր այսօրվա երիտասարդությունը կարծես թե մեծ քայլերով առաջ է գնում,միաժամանակ հայկական ավանդական մտածողությունից հրաժարվելու գործընթացըերբեմն կարծես այլ կերպ է ընկալվում` շփոթելով ազատ մտածողությունը գռեհկությանհետ, հետաքրքիր է` Ձեր կարծիքը այս առումով, արդյոք մեր երիտասարդությունըառաջադիմություն ասվածը միշտ է ճիշտ ընկալում:
- Միանշանակ կարող եմ ասել, որ մեր երկրում առաջադիմություն հասկացությունը բավականին խեղաթյուրված է ընկալվում: Առաջադիմությունը առաջին հերթին վերաբերվում է գիտակցությանը, գիտելիքի ավելացմանը եւ աշխարհայացքի լայնացմանը, նոր միայն դրանից հետո կարելի է խոսել առողջ առաջադիմության եւ ազատությունը ճիշտ օգտագործելու մասին: Առանց համապատասխան գիտակցական մակարդակի եւ գիտելիքի ազատությունը միայն չարիք կարող է դառնալ:
Վակցինա, մի անգամ նշել եք, որ տարիներ առաջ ցանկություն եք ունեցել կոտրելկարծրատիպերը, ինչու ոչ մարտահրավեր նետելով մարդկանց, հետաքրքիր է` հիմա, երբհետ եք նայում, Ձեզ հաղթանակած զգո՞ւմ եք եւ ի՞նչ խորհուրդ կտաք այներիտասարդներին, ովքեր եւս չեն ուզում հանրային կարծիքի զոհ դառնալ:
- Որպես այդպիսին կարող եմ ասել, որ այո, հաղթել եմ եւ փոխել եմ որոշ կարծրատիպեր՝ ցավոք ինձ վրա վերցնելով բազում հարվածներ: Ինչ-որ հարցերում առաջամարտիկ եմ զգում ինձ, հուսով եմ, որ այդ իմ «զոհը» կօգնի շատ աղջիկներին լինել ավելի վստահ եւ պայքարել նպատակներին հասնելու համար: Կյանքը մեկն է՝ պետք է ապրել սեփական կանոններով եւ եթե այդ կանոնները չեն վնասում ոչ մեկին եւ ի օգուտ են գնում սեփական երջանկությունը կերտելու ճանապարհին, ապա ինչո՞ւ չպայքարել, չէ, որ հասարակությունը ժամանակի ընթացքում միշտ է փոխում իր կարծիքը:
%20(1).jpg)
Մի անգամ նշել եք, որ խիստ նվիրվող եք Ձեր գաղափարներին, անգամ կերպարին եւհագուստի համար սիրելի գույներին, ուզում եմ հասկանալ` խիստ նվիրվո՞ղ եւ կապվողեք նաեւ մարդկանց, թե այդ հարցում ներքուստ որոշակի պատնեշ ունեք:
- Չափից շատ նվիրվող մարդ եմ, եթե ես սիրում եմ մարդուն, ապա պատրաստ եմ մինչեւ մահ նվիրված լինել նրան, լինի նա սիրելի էակ, թե պարզապես ընկեր:
Վակցինա, Ձեր կերպարով մի փոքր ագրեսիվ եք թվում, բայց շատերը գիտեն, որ շատզգացմունքային մարդ եք եւ երբեք չեք կարող անտարբեր մնալ նույն սոցիալականխնդիրների նկատմամբ: Ի՞նչ եք կարծում` մի փոքր իրարամերժություն չկա Ձերարտաքինի եւ ներքինի միջեւ:
- Այո, շատ ճիշտ եք, բայց այդ կերպարը շատ անգամ զրահ է, որը թաքցնում է իմ ներքին ես-ը: Իրարամերժությունից չեմ վախենում, քանի որ այն մարդիկ, ովքեր ի վիճակի են նկատել զրահի թափանցիկությունը, կտեսնեն նաեւ իրական մարդուն: Շատերն ունեն զրահներ, եւ ինչքան ամուր է այն, այդքան նուրբ է ներսի մարդը. պետք չէ խաբնվել տեսքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



