Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ նա չի լվանում դիմահարդարումն այն ժամանակ, երբ նախօրոք իմանում է, որ առավոտյան դրա համար բավարար ժամանակ չի ունենա, հայտնում է Joinfo.ua-ն:
«Երբ ես հոգնում եմ և գիտակցում, որ առավոտյան ի վիճակի չեմ լինի բավարար ժամանակ ծախսել դիմահարդարման վրա, ես պարզապես այն չեմ լվանում»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ այդ իմատով նա ցանկանում է հավասարվել աստղային վիզաժիստ Շառլոտ Թիլբերին, որն ասել է, որ երբեք ամուսնու առաջ չի հայտնվում առանց կոսմետիկայի: Թիլբերին նշել է, որ ամուսինը նույնիսկ անկողնում իրեն տեսնում է միայն դիմահարդարված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել