Ուրեմն, փաստորեն, էս աղմուկ-աղաղակները միշտ են եղել ու իմիտացիա ստեղծելու նպատակներ են հիմնականում հետապնդել ու հետապնդում: Նայում ենք, վերլուծում, մտածում, ստանում ենք մի պարզ պատկեր, այն, որ վերջին բուրժուադեմոկրատական հեղափոխության խայտառակ ձախողումից, նախավերջին մոմավառությունից, սրանից առաջ էլի ձախողված խայտառակ երկխոսություն կոչվածից հետո էլի ընդդիմություն անվանված ճամբարում չեն դադարում հնչել վերամբարձ խոսքեր, մասնավորապես.
-Ժողովուրդ, իշխանություններին քիչ ժամանակ է մնացել։
-Ժողովուրդ, այս կամ այն օրը լինելու է ռեժիմի վերջին օրը։
.....
-Ժողովուրդ, իշխանությունները հոգեվարքի մեջ են և այլն...
Այ մարդ, հիմա իշխանություններն առանձնապես ոչ մեկի աչքի լույսը չեն, բայց ինչքա՞ն պետք է անուշադիր լինել, որ հերթական էլիտար հարսանիքները համարել էս իշխանությունների համար հոգեվարք։))))))))
Հ.Գ. Չէ, աչքով չտանք, էս իշխանություններին արժանի ընդդիմություն է ձևավորվել։))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել