Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը տեղափոխում է Տուլայի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերին և վիրավորվածներին, մեկնել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ն, այս մասին «ՌԻԱ Նովոստի»­ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից: «Իլ­76 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 18:02­ին (Երևանի ժամանակով ժամը 19:02­ին­խմբ.) Երևան է մեկնել Ռամենսկոյե օդանավակայանից:

Օդանավում են վթարից 29 տուժածներ, նրանց ազգականները, Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և հյուպատոսության ներկայացուցիչները: Տուժածներին ուղեկցում են «Ցենտրոսպաս» ջոկատի և Աղետների բժշկության «Զաշչիտա Մինզդռավա» համառուսաստանյան կենտրոնի բժիշկները»,­ հայտնել է «ՌԻԱ Նովոստի»­ի զրուցակիցը:

Օդանավը սարքավորված է բժշկական չորստեղանի մոդուլուվ: Այդ հատուկ չվերթով Երևան են տեղափոխվում նաև զոհվածների աճյունները: ՌԴ Մ­4 ավտոմայրուղու վրա Մոսկվայից Երևան մեկնած ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Տուլայի մարզում նոյեմբերի 3­ի գիշերը: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Վթարի արդյունքում զոհվել է 8 մարդ, տուժել` 46­ը, որոնցից 11­ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան» հոդվածով, նա ձերբակալված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել