Tert.am-ը գրում է.
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ Ապրես Ասրյանի որդին հենց այս օրերին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր է ստացել` այն պարագայում, որ հայրը կայուն ծանր վիճակում գտնվում է ՌԴ հիվանդանոցում, իսկ մայրը դեպքի օրը թռել է Տուլա` նրան խնամելու:
Այս մասին Tert.am-ին հայտնել էր վթարից տուժած մեկ այլ ուղևորի` Սարգիս Առաքելյանի մայրը:
Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունից Tert.am-ի հարցին, թե նման դեպքերում օրենքն ինչ է նախատեսում, հայտնեցին, որ նոյեմբերի 15-ի զորակոչ նախատեսված չէ, և տղան զինկոմիսարիատ է կանչվել առողջական փորձաքննության համար:
Իսկ բուն զորակոչի ժամկետի օրը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Ապրես Ասրյանի կինը տեղեկանալով ամուսնու հետ կատարվածի ու վիճակի մասին, նույն օրը մեկնել է Ռուսաստան`հարևանների կողմից հավաքված գումարով:



