Tert.am-ը գրում է.
Այսօր ժամը 18.00-ին Երևանն արդեն 3-րդ անգամ միանում է Անոնիմուսների համաշխարհային երթին, որն սկսվեց Ազատության հրապարակից: Երթի մասնակիցներից ոմանք «Գայ Ֆոքսի» հայտնի դիմակներով են:
Երթն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Երկու տարի առաջ այս օրը ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին`Շահեն Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պայթուցիկներ չկան ու չեն լինելու:
«Սադրանքների չենք տրվում։ Մենք մեր ցույցն ենք անելու ու վերջ»,- ասաց նա։
Նշենք, որ մինչ այդ երթի կազմակերպիչները միջոցառման ֆեյսբուքյան էջում պարբերաբար հերքում էին լուրերը, թե պատրաստվում են անկարգություններ հրահրել և պայթուցիկ նյութեր կիրառել:
.jpg)
.jpg)
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/05/anonimus/1836543
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



