Panorama.am-ը գրում է.
Մանկապարտեզում ցածր ջերմաստիճանի պատճառով երեխան հիվանդացել է, ամբողջ գիշեր հետ տվել, 39 աստիճան ջերմություն ունի: Panorama.am-ին այս մասին հայտնեց Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի սանի ծնողը: Նա դժգոհեց, որ մի քանի օր առաջ էլ մյուս երեխան էր մրսել, հիվանդացել:
«Եթե կա քաղաքապետի թույլտվություն, չեմ հասկանում, ինչու են խնայում մանկապարտեզների տնօրենները»,-ասաց ծնողը:
Պարզվում է, որ մայրաքաղաքի մի քանի մանակապարտեզներում էլ դեռ ջեռուցում չեն միացրել: Մի քանիսն էլ միայն մսուր խմբերն են տաքացնում:
Օրինակ, թիվ 105 մանկապարտեզի փոխտնօրենը հայտնեց, որ լոկալ ջեռուցման համակարգն այսօր են փորձարկել, վաղվանից կմիացնեն: «Մեզ մոտ պլիտաներ են միացնում, 18 աստիճանը ապահոված է»,-ասաց մանկապարտեզի փոխտնօրեն Մայա Մովսիսյանը:
Նա նշեց, որ բացակայությունները շատ են, սակայն, հստակ տեղեկություն, թե բացակա երեխաներից քանիսն են հիվանդ, չունի. «Ուղղակի ծնողները մտածում են՝ ջեռուցում չկա, չեն բերում երեխաներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



