Tert.am-ը գրում է.

Արտաքին հարաբերությունների մասով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք գումար է հատկացված ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների դեմ պայքարելու համար:

ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ Ռոբերտ Ուոլթերի վարքագիծն իր համար նորություն չէ, քանի որ 2013 թ. նույն Ուոլթերը ղեկավարել է Ադրբեջանի ընտրությունների դիտորդական առաքելությունը և այն փայլուն որակել, սակայն իրականում այն խայտառակություն է եղել:

Շավարշ Քոչարյանը համեմատություն արեց. «Ադրբեջանի պատվիրակությունն ասես մի որդնած խնձոր լինի, որն ընկել է այնտեղ և բոլոր խնձորներին որդնացնում է, այսինքն՝ այդ որդն ընկել է Եվրոպային խորհուրդ, ու դա ԵԽԽՎ-ի կարևորագույն խնդիրն է»։

Թևան Պողոսյանին չբավարարեց Շավարշ Քոչարյանի պատասխանը, ով նշեց, որ իր հարցը չէր վերաբերում Ադրբեջանին, Ռոբերտ Ուոլթերին, կամ էլ Ադրբեջանի փտած լինելու, քանի որ դրանք հայտնի ճշմարտություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել