Tert.am-ը գրում է.
Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, թե ՀՀ-ն բազմիցս է նշել, որ շահագրգիռ է ԵՄ-ի հետ շարունակվեն ընդլայնվել երկխոսությունը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային այլ բնագավառներում:
«Այդ մասին են վկայում մեր ակտիվ փոխգործակցությունը երկկողմ մակարդակում, տարբեր ԵՄ անդամ երկրների հետ, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը»,-ասաց նա:
Կարեն Նազարյանը նշեց, որ ինչպես ՀՀ Նախագահի, այնպես էլ ՀՀ-ի ղեկավար պաշտոնատարների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է, որ չնայած վերջին տարիների ընթացքում աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն՝ այդ հարաբերությունների դինամիկան և ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացների հետագա խորացումը շարունակելու համար:
Ըստ Կարեն Նազարյանի՝ ամփոփվել են ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շրջանակը, որի քննարկումները նախաձեռնվել էր մի քանի ամիս առաջ: «Ըստ նախնական գնահատականի ոլորտային համագործակցությանն առնչվող գլուխների մեծ մասում և նաև արդարադատության բաժնում հնարավոր է պահպանել նախկինում ԵՄ-ի հետ բանակցված տեքստերը»,-ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ ընդունվել է արդեն հռչակագիրը, որտեղ կարևորում է նաև ոլորտային համագործակցությունը՝ գիտության նաև ՓՄՁ-ների հարցում, ինչպես նաև ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու հեռանկարների հարցում:
Կարեն Նազարյանը նաև նշեց, որ հռչակագրում նաև հղում է արվում վիզաների ազատականացման առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին:
Կարեն Նազարյանն առանձնակի կարևորեց անցած ամիս ԵՄ-ի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ հաստատվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու մասին մանդատը:
Նա հակիրճ ներկայացրեց գործընթացը, ըստ որի՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ պետք է բանակցություններ սկսվեն, որը պետք է արտացոլի ինչպես ՀՀ-ԵՄ շրջանակներում զարգացումները, այնպես էլ ապագայի համագործակցության ուղենիշները:
Ըստ Կարեն Նազարյանի՝ պաշտոնական բանակցություններն ակնկալվում է, որ կմեկնարկեն դեկտեմբերի ընթացում:



