PanARMENIAN.Net-ը գրում է.
«Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձրորակ հոլանդական վարդերի աճեցմամբ:
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում որոշել է ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել 3 տարով:
«Արմյանսկիյ Ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել մոտ 1.637 մլրդ դրամիներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն:
Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել մոտ 2.5 մլրդ դրամի ծաղիկ(2016-ից), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:
2014-ին Կառավարությունն որոշել էր ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ»-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել երեք տարով: