Tert.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան ավտովթարի զոհերից Հրաչ Բադալյանը մեկ երեխա ունի՝ երեք տարեկան աղջիկ, երկրորդը պետք է լույս աշխարհ գա մոտ մեկ ամսից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բադալյանի եղբայրը՝ Ֆռունզիկ Բադալյանը:

Վերջինս ասաց, որ Հրաչը մեկնել էր Տուլա՝ գումար վաստակելու համար: «Գնացել էր փող բերեր, որ էրեխեքին պահեր: Մի հատ փոքր աղջիկ ունի, երեք տարեկան է: Մեկն էլ նոր պետք է ծնվի, երևի մի ամսից, տղա է ծնվելու»,- պատմեց եղբայրը:

Ֆռունզիկ Բադալյանը նշեց, որ ողբերգության մասին իմացել են հեռուստատեսությունից, հետո զանգել են Տուլայի բարեկամներին՝ ճշտել, որ մահացածը հենց իրենց Հրաչն է:

«Հրաչի կինը հիմա տանն է, մեր ժողովուրդը խնամում է: Սուգ, լաց… Չգիտեմ՝ լավ կլինի մի հատ բժիշկ ուղարկեք, դե հղի ա, չգիտես՝ լավ կլինի, թե չէ: Էդ բերելու պահին ոնց կլինի: Չենք էլ կարա ասենք՝ մի արի հետներս, անելանելի վիճակ է: Ասում ենք մենակ չես, հորդորում ենք հանգստանա, բայց դե ինչ…»,- նշեց նա։

Եղբոր խոսքով՝ Հրաչը մի քանի անգամ մեկնել է արտագնա աշխատանքի, կոնկրետ այդ աշխատանքին՝ «բետոն թափելու» առաջին անգամ էր մեկնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել