Tert.am-ը գրում է.

Զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունն անցած դարի 70-ական թվականների համեմատ ավելացել է ավելի քան 10 տարով։ Այդ տվյալներն է ներկայացրել Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը։

Ինչպես ասված է չորեքշաբթի օրը թողարկված նյութերի ժողովածուում, ընդհանուր առմամբ կազմակերպության անդամ 34 երկրներում կյանքի տևողությունն ավելացել է մոտ 70-ից մինչև 80,5 տարի: Ամենաշատն այդ աճը ցույց են տվել Թուրքիան և Հնդկաստանը, որտեղ կյանքի միջին տևողությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով։

1970-ականներին Թուրքիայում այն եղել է 55 տարեկանի մակարդակում, իսկ 2013-ին ավելացել է մինչև 76,6։ Հնդկաստանում կյանքի միջին տևողությունն ավելացել է մոտ 50-ից մինչև 66,5։ Չնայած դրան՝ այն շարունակում է մնալ աշխարհում ամենացածրներից մեկը։

Առավել երկար են ապրում ճապոնացիները։ Միջին վիճակագրական ճապոնացու կյանքը 2013 թվականին տևել է 83 տարեկանից փոքր-ինչ շատ։ Ճապոնիային հետևում են Իսպանիան և Շվեյցարիան։

1800 թվականին, հետազոտողների տվյալներով, կյանքի միջին տևողությունը կանանց մոտ եղել է 33 տարեկան, իսկ տղամարդկանց մոտ՝ 31։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել