Lurer.com-ը գրում է.
Սիրիական բանակը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ հանել է վերահսկողությունից երկրի հյուսիսում գտնվող Սադադ քաղաքը: Այն Սիրիայի հնագույն քաղաքներից մեկն է, որի մասին առաջին հիշատակումը կա Հին Կտակարանում, և այն բնակեցված է հիմնականում քրիստոնյաներով. փոխանցում է ren.tv-ն:
Սադադի համար կատաղի մարտեր են սկսվել նախօրեին: Իսլամիստները գրավել են այն մահապարտ ահաբեկիչների միջոցով, ինչից հետո իսկական ջարդեր են իրականացրել. սպանված ծերերին և երեխաներին հայտնաբերում էին նույնիսկ հորերում: Այժմ «Իսլամական պետության» գրոհայինները ստիպված են նահանջել: Մարտերի ընթացքում նրանք կորցրել են տասնյակ դաշտային հրամանատարների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի բանակը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դեմ կատաղի պայքարից հետո վերահսկողության տակ է վերցրել Հալեպ տանող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մայրուղին: