Աշխարհում բազմաթիվ ճարտարապետական ցնցող նախագծեր կան, որոնք տեսնելիս ակամայից հարցնում ես ինքդ քեզ, թե ինչպես կարող էր մարդը ստեղծել նման հրաշալի կառույցներ։ Այս անգամ ձեզ կներկայացնենք մարդկային բանականության տրիումֆի մի զարմանահրաշ օրինակ։ Խոսքն Էրեսունյան կամրջի մասին է, որը միացնում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը շվեդական Մալմյո քաղաքին։
Սա, հիրավի, զարմանալի մի կառույց է։ Բանն այն է, որ կամրջի մի հատվածն անհետանում է ջրի տակ։ Պատկերացրեք միայն. Դուք Ձեր մեքենայով գնում եք կամրջի վրայով ու անսպասելիորեն իջնում եք ջրի տակ։ Իրականում ոչ մի սարսափելի բան չկա, ոորովհետև Դուք պարզապես թունելի մեջ եք մտնում, սակայն կառույցի մասշտաբներն իսկապես ցնցում են երևակայությունը...
Կամուրջը բացել են 2000 թվականի հուլիսի 1-ին։

Նախագծի հեղինակը դանիացի Գեորգ Ռոտնեն է։

Կամրջի երկարությունը կազմում է 8 կմ, իսկ հետո այն շարունակում է 4 կիլոմետրանոց ստորջրյա թունելը։


Այդ արհեստական կղզին ստեղծելու համար օգտագործված նյութերը հանեցին հենց ծովի հատակից։

Բետոնե թունելի մեծ մասը ստեղծել են ցամաքի վրա ու արդեն պատրաստի տեսքով տեղափոխել են շինարարության վայր։

Ժամանակակից ճարտարապետության իսկական հրաշք...


Ու իրոք, ֆանտաստիկ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի առաջանա ջրի տակ ընկղմվող կամուրջ կառուցելու միտք։


