«Ինչպես հայտնի Է, երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողննր են եղել։ Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետը սկսել է ուշադրությամբ հետևել Մեհրաբյանի դործունեությանը։
Մեր տեղեկություններով՝ բողոքները վերաբերվել են այն իրողությանը, որ Մեհրաբյանն իրեն շատ վատ է պահում բաժին բերման ենթարկվածների հետ՝ մասնավորապես ծաղրի է ենթարկում վերջիններիս, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին՝ խոստանալով, որ այնպես կանի՝ նրանք փոշմանեն։ Այս գործելակերպից դժգոհողները 1-2-ը չեն, և հենց սա է առիթ դարձել, որպեսզի Մեհրաբյանը հայտնվի դիտարկման տակ։ Իսկ դիտարկումն, ինչպես տեսնում եք, ավարտվել է ամենևին ոչ հօգուտ Արթուր Մեհրաբյանի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։