Իռլանդական ավիացիոն իշխանությունները, որոնք մասնակցում են Եգիպոսում ռուսական А321 օդանավի կործանման հետաքննությանը, արգելել են Իռլանդիայի ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Շարմ-Էլ-Շեյխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ այդ արգելքը կգործի մինչև հատուկ կարգադրությունը։
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ավիաընկերություններին խորհուրդ է տրվում խուսափել Սինայի թերակղզու օդային տարածքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի կործանման պատճառները հետաքննող համատեղ հանձնաժողովում կներառվեն մասնագետներ Ռուսաստանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից և շահագործող ընկերությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել