318585Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ի հետ չի համագործակցի Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

«Իրանն ուղղակի կամ անուղղակի չի համագործակցի ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է Վելայաթին, Սիրիայի ԱԳՆ փոխնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ:

Վելայաթին հավելել է, որ «Իրանը հավանության չի արժանացնի Սիրիայի շուրջ որևէ գործարք, առանց երկրի կառավարության և ժողովրդի հետ քննարկելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել