Ի՞նչ անենք, որ չեմ կարողացել ապահովել ավելի լավ կյանք, ես հավերժ եմ...
Հայաստանի կառավարության այն անդամը, որը հայտարարել է՝ «Հաջորդ տարի, բնականաբար, ավելի վատ է լինելու», պարզապես պարտավոր է հրաժարական տալ... Կապ չունի՝ իր աշխատանքով է դա պայմանավորված, թե արտաքին գործոններով... Պարզապես ցանկացած պարկեշտ մարդ պետք է ազնվություն ունենա ասելու՝ ես չկարողացա, թող ուրիշ մեկը փորձի... Ու որևէ մեկն այդ դեպքում իրեն չի դատապարտի, ընդհակառակը՝ շատ լավ կընկալվի ազնվությունը... Ողջ հարցն էլ հենց այն է, որ այդ մարդը ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՏԱԴԻՐ Չէ հրաժարական տալ... Փաստորեն ասում է՝ հա, իմ օրոք ավելի վատ է լինելու նաև հաջորդ տարի, և դուք պիտի համակերպվեք դրա հետ... Այսինքն՝ պաշտոնը կուլ տվեց, կերավ ու մարսեց ազնվության վերջին նշույլները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.dulyan/posts/1004681929593835?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել