Իրանի նկատմամբ երկար ժամանակ գործող պատժամիջոցների հանվելու ֆոնին Հայ-իրանական փոխհարաբերություններում նշմարվող ռացիոնալ, իրական ու ամենակարևորը՝ կարճ ժամկետներում իրականության դրսևորումներ ունենալու ծրագրերի հետ կապված հույսերն, ի հեճուկս լավատեսական դիտարկումների, դարձել են ավելի դանդաղընթաց, գրեթե անշարժ: Եթե սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ արդեն ընդամենը վերջերս Իրանն Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեց, որով նախատեսվում է մինչև 2016 թվականի վերջն ավարտին հասցնել իրանա-ադրբեջանական երկաթուղիների միավորման ծրագիրը, ապա թեկուզ ադրբեջանական այդ երկաթուղին եթե ապրանքաշրջանառության ծավալների տեսակետից մրցակցային չլինի ՀՀ-ով կառուցվելիք երկաթուղու նկատմամբ, այնուամենայնիվ, Հայաստան-Իրան համագործակցությունում գործերը ջերմ խոսքերից ու բարի ցանկություններից այն կողմ չեն անցել:
Այստեղ չտեսնել ՌԴ-ի արգելակիչ դերը կնշանակի ուղղակի աչքերը փակել ճշմարտության առջև: Այն, որ նույն այդ երկաթուղին և այլ ծրագրեր ՌԴ-ի տարբեր պաշտոնյաների շուրթերով արտահայտվում էին որպես անհեռանկարային, որպես ոչ մի տեղ չտանող անցք պատի մեջ բացված և այլն, հուշում են այն մասին, որ կա ոչ միայն հայտարարություններ, այլ գործընթաց, որը և հանդիսանում է այն «խթանը», ինչը հնարավորություն չի տալիս ՌԴ-ի ստեղծած միությանը և հատկապես ՌԴ-ի գիրկը անակնկալ ձևով նետված ՀՀ իշխանություններին վարել ինքնուրույն քաղաքականություն այդ և մնացած այլ հարցերում: Այնպես որ աստված մի արասցե, որ նույն այդ «գրկախառնությունն» այնքան ուժգին ու «ջերմ» լինի նույն հյուսիսային սպիտակ արջի կողմից, որ վերջնականապես այդ թաթերի արանքում շնչահեղձ վիճակ ստեղծվի, ու պարզվի, որ էլի շնչահեղձ եղածը ժողովուրդն է, իսկ իշխանություն կոչվածը ընդամենը էյֆորիկ վիճակում է: Ավելին, նա դեռ ապավինում է սահմանադրական փոփոխությունների միջոցով իրենց համար այդքան հաճելի այդ գրկում երկար մնալու, իսկ թե այդ ժամանակ Հայաստանում կմնա՞ արդյոք ժողովուրդ, որ թեկուզ շնչահեղձ վիճակում դիմանա փոքր ինչ, դա արդեն ամենավերջին կարևորության հարցերից է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/903414456416417?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել