Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը` ըստ ամերիկյան Forbes ամսագրի:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով 2014-ին 5-րդ տեղում էր: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Պուտինը շարունակում է ապացուցել, որ այն քիչ մարդկանցից է ողջ աշխարհում, ովքեր բավականաչափ ազդեցություն ունեն անելու այն, ինչ ուզում են և չոր դուրս գալ ջրից», - գրում է պարբերականը:
Անգելա Մերկելին հորիզոնականներում բարձրանալ օգնել են իր վճռական գործողությունները սիրիացի փախստականների և Հունաստանի վարկային ճգնաժամի հարցերը կարգավորելու շուրջ: Մինչդեռ Օբամայի վարկանիշի անկումը պարբերականը մեկնաբանում է այն հանգամանքով, որ նա վերջին անգամ է զբաղեցնում նախագահի պաշտոնը:
Աշխարհի ամենաազդեցիկ անձանց առաջատար 10-նյակում քաղաքական գործիչներին հաջորդում են Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սի Ցզինփինը, Բիլ Գեյթը, ԱՄՆ դաշնային պահուստի ղեկավար Ջանեթ Ելենը, Դևիդ Քեմերոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Լարի Փեյջը: