4122669Ռուսաստանի Տուլայի մարզում ավտոբուսի վթարից զոհվածների հարազատները ապահովագրական վճարներ չեն ստանա: Ինչպես նոյեմբերի 4-ին TASS-ին հայտնել են Ապահովագիրների պատասխանատվության ազգային միությունում՝ Մոսկվա-Երևան երթուղու շրջված ավտոբուսի ուղևորներին վնասի համար փոխադրողի պատասխանատվությունն ապահովագրված չի եղել:

Միության նախագահ Անդրեյ Յուրևի խոսքով՝ տրանսպորտային միջոցը պատկանում է հայկական փոխադրողի, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց վրա չի տարածվում փոխադրողի պատասխանատության ապահովագրության պարտավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել